Հիմա էլ որոշեցի ձեզ հետ զրուցել թանի պատրաստման մասին: Ես էլ առաջին անգամ այս տարի եմ սկսել թան եփել: Մեզ մոտ թանի հայրենիք է համարվում Հարժիս/ նախկինում` Յայջի/ գյուղը: Անգամ` յայջեցիներին ասում են` թան ուտող յայջեցիք: Գորիսում բոլոր գյուղերը…երևի թե փորձություն անցած ”բրենդ”-ներ ունեն` էշ, շոն, կյազար օտող, հըցաքոռ, էշը կուրցըրած….Դե’, օրինակ, մեզ էլ` քարահունջեցիներիս, քյուշ են ասում/ բայց, խոսքը մեր մեջ մի քիչ …ունենք` շա~տ ենք անկեղծ, իսկ դա որպես…քյուշության համախտանիշ է նկատվում/…Սա` հընթացս` մենք ու մենքով…
Հին, շատ հին գյուղ է Հարժիսը
Հին, շատ հին գյուղ է Հարժիսը: 839թ. Հարժիսը հիշվում է Սյունյաց եպիսկոպոս Դավթի կալվածագրում իբրև Տաթևի վանքին հարկատու գյուղ:Հարժիսը մեծ գյուղ է եղել Եռաբլրի սարահարթում` Գորիսից Երևան տանող մայրուղուց 6 կմ հարավ: Գյուղը արևելքից, հյուսիսից և արևմուտքից շրջապատված է հրաբխային բլուրներով և սարերով: Հալիձորի թափա(բլուր),Մեծ թափա, Կայծակի հարվածած (կայծակ թխած), Շինուհայրի թափա, Քար թափա, Չոբան թափա, Շիշ թափա, Խութիսի թափա: Հարավից Որոտանի ձորն իջնող անանցանելի ուղղաձիգ ժայռն է: Գյուղից Որոտանի ձորը տանող միակ ճանապարհը ժայռի արևմտյան եզրով իջնող, հիմնականում ոտքով անցանելի ուղին է: Վերջինտարիներին այդ ուղին բուլդոզերով լայնացրել ենմեքենահարմար դարձնելու համար:Սակայն ամեն անգամ` անձրևներից հետո,անհրաժեշտություն է առաջանում բուլդոզեր կանչել, վճարել հեղհեղատներից վնասված մասերը նորոգելու համար: Գյուղացիներն զբաղվել են անասնապահությամբ և դաշտավարությամբ:Ակտիվ առևտուր են արել Նախիջևան, Արցախ, Գարդման տանող` աղի նշանավոր ճանապարհով անցնողների հետ այդ ճանապարհին կառուցված քարավանատան (Կոտրած քարվանսարա)միջոցով:
Ոգեկոչում` Հարժիս գյուղում
Գիտելիքի ու դպրության օրը կրկնակի տոն էր Սյունիքի մարզի Հարժիս գյուղում:
Ազատամարտիկ սակրավոր-հետախույզ Համլետ Մինասյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրված անվանի ազատամարտիկի հուշարձանի տեղադրման 20-ամյա հոբելյանն էին նշում:
2011 թվականից լեհ ժողովուրդը և Հայաստանում լեհական հավատարմատարությունը ստանձնել են Սյունիքի մարզի Հարժիս գյուղի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները` փուլ առ փուլ հասցնելով վերջնական ավարտին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Զդիսլավ Ռադզինսկին, նրա տեղակալը, Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, Հարժիս գյուղի գյուղապետ Սուրիկ Հարությունյանը և այլք:
Հյուրերն ու միջոցառման կազմակերպիչները հանդիսավոր կերպով կտրեցին դպրոցի կարմիր ժապավենը` ծանոթանալով մինչ օրս կատարված աշխատանքներին:

Տաթև-Հարժիս զբոսաշրջային ուղի / Tatev-Harjis tourist trail
Սեպտեմբերին ավարտվեց հետիոտների համար նախատեսված զբոսաշրջային ուղու վրա ցուցանակների տեղադրումը Սյունիքի մարզում` Տաթևի վանքից մինչև գյուղ Հարժիս, որը գտնվում է Որոտան գետի կիրճում: Երթուղու վրա ցուցանակների տեղադրումը իրականացրել է ԼՀ դեսպանությունը` համաձայն զբոսաշրջության միջազգային չափանիշների: Ծրագիրը ֆինանսավորվել է «Լեհական օգնության» Հայաստանում զարգացման խթանմանը միտված միջոցներով: Մոտ 12կմ երկարությամբ երթուղին սկիզբ է առնում Տաթևի վանքից, անցնելով Տաթև գյուղով, Որոտանի կիրճով, Հին Հարժիսի ավերակներով, և ավարտվում է ներկայիս Հարժիս գյուղում: Երթուղով քայլելը տևում է 5-6 ժամ: /
Подписаться на:
Сообщения (Atom)