Показаны сообщения с ярлыком Տաթև. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տաթև. Показать все сообщения

Տաթև-Հարժիս զբոսաշրջային ուղի / Tatev-Harjis tourist trail

Սեպտեմբերին ավարտվեց հետիոտների համար նախատեսված զբոսաշրջային ուղու վրա ցուցանակների տեղադրումը Սյունիքի մարզում` Տաթևի վանքից մինչև գյուղ Հարժիս, որը գտնվում է Որոտան գետի կիրճում: Երթուղու վրա ցուցանակների տեղադրումը իրականացրել է ԼՀ դեսպանությունը` համաձայն զբոսաշրջության միջազգային չափանիշների: Ծրագիրը ֆինանսավորվել է «Լեհական օգնության» Հայաստանում զարգացման խթանմանը միտված միջոցներով: Մոտ 12կմ երկարությամբ երթուղին սկիզբ է առնում Տաթևի վանքից, անցնելով Տաթև գյուղով, Որոտանի կիրճով, Հին Հարժիսի ավերակներով, և ավարտվում է ներկայիս Հարժիս գյուղում: Երթուղով քայլելը տևում է 5-6 ժամ: /